Մատչելիության հղումներ

ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Եվրոպան կլինի Կիևի կողքին․ Եվրահանձնաժողովի նախագահ


Եվրահանձնաժողվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևին հավաստիացրել է, որ Եվրամիությունը կկանգնի Ուկրաինայի կողքին Եվրամությանը անդամակցելու ամբողջ գործընթացում։

Վերջերս Ուկրաինան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ, բայց անդամակցությունը կարող է երկար տարիներ տևել։

Բրյուսելից այսօր դիմելով Ուկրաինայի խորհրդարանին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի վճռականությունը։

«Առջևում երկար ճանապարհ է, բայց Եվրոպան ձեր կողքին կլինի ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, այնքան ժամանակ, որքան կպահանջվի, պատերազմի այս մութ օրերից մինչև այն պահը, երբ դուք կանցնեք Եվրոպական միություն տանող դուռը։ Ես հավատում եմ Ուկրաինայի եվրոպական ապագային», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։

XS
SM
MD
LG