Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում՝ հաշվի առնելով լայնածավալ աշխատանքները, որոնք իրականացվում են Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո։
«Հայրենական պատերազմում հաղթանակից և Հայաստանի հետ հակամարտության լուծումից հետո Ադրբեջանը սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի վերականգնման և Արևելյան Զանգեզուրի՝ այդ թվում միջազգային տրանսպորտային կապերի զարգացման գործում։ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում», - Աշգաբատում մեկնարկած Կասպյան գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների, Երևանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։