Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի ԶՈւ նախարարի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերն ու դրանց հնարավոր զարգացումները։

Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները, քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Գրիգորյանը հունիսի 27-ից է Ֆրանսիայում, նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ, երեկ էլ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG