Մատչելիության հղումներ

Լարսը բաց է, երթևեկությունը՝ վերականգնված


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Այսօր առավոտյան նախարարությունը հայտնել էր, որ Լարսը կրկին փակվել է։

Կիրակի օրը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը Թերեք գետի վարարման հետևանքով վնասվել էր, ինչի հետևանքով այն փակվել էր։ Հարյուրից ավելի մեքենա, ամբողջությամբ բեռնված, հայտնվել էր փակուղում։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը բացվեց երկուշաբթի երեկոյան՝ վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG