Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան:
Միրզոյանն այսօր Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հանդիպումից մանրամասներ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի հաղորդում։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Հունաստանի նախագահի, արտգործնախարարի հետ:
Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։