Անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ պարբերական հանդիպումները, այսօր ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ ընդունելով ԱԶԲ Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսին և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ը պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին, իր հերթին ասել է Ֆիլիպ Ռոսին:
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ: