Վրաստանի ընդդիմադիր շարժումը երկրի իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ է տվել իր պահանջները կատարելու համար․ եթե՝ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությունը յոթ օրվա ընթացքում հրաժարական չտա, ապա հուլիսի 3-ին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմությունը վրանային քաղաք կտեղակայի և անժամկետ հանրահավաք կսկսի՝ «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման պահանջով։ Այս մասին հայտարարվել է նախօրեին՝ վրացական խորհրդարանի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց հավաքի ժամանակ։
«Ամոթ» շարժման առաջնորդներից՝ Շոթա Դիգմելաշվիլին իշխանություններին մեղադրել է «եվրաինտեգրման գործընթացը տապալելու մեջ», որի հետևանքը եղավ Թբիլիսիին ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելը։
Ընդդիմադիր շարժման առաջնորդները համոզված են, որ Եվրամիության ճանապարհին Վրաստանի գլխավոր խոչընդոտը հանդիսանում է իշխող ուժի փաստացի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին։ «Մենք չենք հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ օլիգարխիան չի փլուզվել», - ասել է շարժման առաջնորդ Դիգմելաշվիլին։