Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները և ակնկալում զարգացնել դաշնակցային համագործակցությունը։
«Աշխարհի իրավիճակը պահանջում է կարծիքների և գնահատականների, պայմանավորվածությունների մշտական փոխանակում, որոնք հաշվի են առնում կողմերի շահերը, ինչպես հարիր է դաշնակիցներին՝ փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի լույսի ներքո»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր համար «միշտ հաճելի է լինել Բաքվում, որը ծաղկում է բառի բուն իմաստով։ «Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, միշտ հաճելի է համատեղել անձնական շփումները մեր համատեղ աշխատանքային խնդիրների քննարկումների հետ», - ընդգծել է Լավրովը։