Մատչելիության հղումներ

Բենյամին Նեթանյահուն կարող է վերստին ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը


Բենյամին Նեթանյահուն գոհունակությամբ ընդունում Կնեսեթը լուծարելու որոշումը, Երուսաղեմ, 22 հունիսի, 2022թ.
Բենյամին Նեթանյահուն գոհունակությամբ ընդունում Կնեսեթը լուծարելու որոշումը, Երուսաղեմ, 22 հունիսի, 2022թ.

Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսեթը, նախնական համաձայնություն է տվել օրենսդիր մարմնի լուծարմանը: Դա նշանակում է, որ Իսրայելում 4 տարում տեղի կունենան 5-րդ արտահերթ ընտրությունները:

Ընդ որում, ըստ վերլուծաբանների, նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն ունի իշխանության վերադառնալու հնարավորություն:

«Մենք երջանիկ ենք, որովհետև տեղի կունենան նոր ընտրություններ, և մենք պետք է հաղթենք»,- ասել է Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ» խմբակցության պատգամավոր Միկի Զոհարը:

Կնեսեթը միաձայն է ընդունել լուծարվելու որոշումը: Նեթանյահուն այսօրվա դրությամբ Իսրայելի ընդդիմության լիդերն է:

Նախօրեին անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, «Լիկուդը» կարող է ազգայնական և կրոնական ուղղադավան ուժերի հետ դաշինք կազմել և մեծամասնություն ստանալ 120-տեսեղանոց Կնեսեթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG