Հունիսի 22-ին Ռուսաստանում նշում են 1941-45 թվականների Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի օրը: Նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի 81-րդ տարելիցի առիթով Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:
Ռուսաստանում այսօր մոմավառության և հիշատակի արարողություններ են: Ակտիվիստները երթերով անցնում են քաղաքների և ավանների փողոցներով, այցելում են զինվորական գերեզմանատներ, ծաղիկներ դնում զինվորների արձանների պատվանդաններին և հայրենասիրական երգեր են երգում:
Այս տարի Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի օրը նշվում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի պայմաններում:
Ռուսաստանում ի պաշտոնե չեն կիրառում «պատերազմ» եզրույթը և փոխարենն այն անվանում է «հատուկ ռազմական օպերացիա»։
Փետրվարի 24-ին հարձակվելով Ուկրաինայի վրա, Ռուսաստանը հայտարարել է, թե նպատակը հարևան երկրի ապառազմականացումն է և ապանացիֆիկացումը:
Պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ և սատարում է Ուկրաինային: