Ինդոնեզիայում «Մեծ քսանի» նախարարական հավաքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հանդիպում չի լինի: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ոչ, նման բան չի նախատեսվում և չի ծրագրվում»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է փոխնախարարը, նշելով, որ Ռուսաստանն ընթացիկ հարցերը կարգավորելու համար ունի դեսպանատների խողովակներով աշխատող բավական թվով կապուղիներ:
«Մեզ մոտ անսովոր իրավիճակ է: Բայց կան այս կամ այն ազդանշանները հասցնելու և գործնական բնույթի հարցեր լուծելու խողովակներ: Կանցնի ժամանակը, գուցե հետո այդ առումով ինչ-որ բան կկանխատեսենք»,- ասել է Ռյաբկովը:
Նախկինում Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը շատ հաճախ են հանդիպել «Մեծ քսանի» հավաքներում:
2021-ի հավաքում Լավրովը Բլինքենի հետ չի հանդիպել, սակայն զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտադիր է մասնակցել Ինդոնեզիայում հուլիսի 7-ից 8-ը գումարվող «Մեծ քսանի» արտգործնախարարների խորհրդաժողովին: