Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ ԲԴԽ-ի շուրջ զարգացումների մասին


«Ազատությունը» հյուրընկալել է իրավապաշտպան Վարդան Հարությունյունյանին։

«Ազատություն». - Մեկ ու կես ամսվա ցույցերը ընդդիմության երբեմն-երբեմն ուղեկցվում էին բռնություններով։ Ինչպե՞ս կգնահատեք։

Հարությունյան. - Մենք ցույցառատ ժամանակներում ենք ապրել միշտ։ 1988-ից սկսած ցույցերի ավանդույթներ ունենք, և միշտ ցուցարարները եղել են կոռեկտության և օրենքի շրջանակներում։ Մենք նույնիսկ գազոններ չենք տրորել, ծաղիկներ չենք տրորել, մենք իրար նկատմամբ եղել ենք բարյացկամ։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, ապրիլի 12-ը հիշենք 2004 թվականի, մարտի 1-ը հիշենք։ Բայց երբեք ցուցարարները իրենք դուրս չեն եկել օրենքի շրջանակներից, իրենք նախահարձակ չեն եղել։ Էս վերջին դեպքը առաջինն էր երևի մեր պատմության մեջ, ցուցարարներն իրենք էին ագրեսիվ, նրանք էին հարձակվում։ Հիշեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, էլի մարդկանց վրա հարձակումը, հայհոյանքները, ոչ թույլատրելի բառապաշարը... նորություն էր մեզանում։ Ես սա համարում եմ բացասական երևույթ, նաև պատճառներից մեկը, թե ինչու մարդիկ չգնացին ընդդիմության հետևից։ Ես այն ժամանակ հոդված գրեցի, վերնագիրն էլ դրեցի «Ընդդիմություն, որին հետևել չի կարելի»։ Որովհետև նաև այսպիսի գործողություններ էին նրանք ծրագրել։ Չեմ կարծում, թե դրանք պատահական էին։ Բախումների հետևանքով առաջացած քրեական գործերի դեպքում, տեսեք հիմա էլ են մարդիկ ձերբակալվում, կալանավորվում, ոստիկաններն են ցուցմունքներ տալիս, որ իրենց հարվածել են, կամ իրենց դիմադրել են և այլն, և այլն։ Այդ կարգի դեպքեր եղել են նաև 2008 թվականի մարտի 1-ին։ Մենք հիմա ազատորեն, ես գոնե տարիներ շարունակ խոսել եմ այն մասին, որ չի կարելի երկու ոստիկանի կամ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդուն դատապարտել։ Ինչո՞ւ։ Որովհետև 2008 թվականին ցուցմունք տված ոստիկանները նույնիսկ դեպքի վայրերում չէին լինում, նրանք ուղղակի հանձնարարությամբ գնում էին դատարաններ, տալիս էին պահանջվող ցուցմունքները, և մարդկանց դատապարտում էին երկարատև ազատազրկման։ Իսկ այս դեպքում և' ցուցարարները, և' ոստիկանները դեպքի մասնակիցներ են, և ես չեմ կարող ասել, թե այդ ոստիկանի տված ցուցմունքով չի կարելի այ սրան ձերբակալել կամ չձերբակալել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG