Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 21-ին:
Վարչապետն աշխատանքային այցով Բելառուս է ժամանել այսօր՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն է այս տարի և 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր: Նիստին հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը և մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։
Օրակարգում է նաև ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։