Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, օրակարգում ներքին և արտաքին մարտահրավերներն էին:
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին։Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Արցախի նախագահը վերջին անգամ ԱԽ նիստ էր հրավիրել մայիսի 25-ին՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների պահանջով։ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը»։