Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է շաբաթ երեկոյան և կիրակի գիշերը սահմանային միջադեպի մասին:
Ըստ հաղորդագրության` Հայաստանի զինված ուժերը «տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են» հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Վերջին շրջանում պարբերաբար ադրբեջանական կողմը նման հաղորդագրություններ է տարածում, որոնք հայկական կողմը հերքում է:
Մինչդեռ մայիսի վերջին, ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող էր ծանր վիրավորվել, որի կյանքը փրկել չէր հաջողվել: Բաքուն հերքել էր, թե ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը: