Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Դոնբասում հասցված նոր հարվածների մասին


Ռուսաստանի ՊՆ հաղորդում է վերջին 24 ժամերին Ուկրաինայի արևելքում գտնվող մի շարք թիրախներին հասցված հարվածների մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ հարվածների հիմնական թիրախները եղել են նաև ուկրաինական այն ստորաբաժանումները, որոնք զինված են արևմտյան սպառազինությամբ։

«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են 155 միլիմետր տրամաչափի M777 հաուբիցների չորս դասակներ, ինչպես նաև «Գրադ» կայանքների ևս չորս դասակ։ Ընդհանուր առմամբ խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրետանային և ականանետային ստորաբաժանումների 12 կրակակետ», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ խոսնակը։

Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է նաև օդային թիրախներ խոցել։

«Կամիշևախա բնակավայրի մոտ խոցվել է ուկրաինական բանակին պատկանող մեկ Սու-25 օդանավ, իսկ Արխանգելսկոյե գյուղի մոտ՝ Մի-24 ուղղաթիռ», - նշել է Կոնաշենկովը՝ հավելելով, որ վերջին մեկ օրում ռուսական հարվածների հետևանքով 160 ուկրաինացի զինծառայող է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG