Մատչելիության հղումներ

Ռուսական գազի մատակարարման ծավալները Եվրոպա շարունակում են նվազել


Ռուսական գազի մատակարարման ծավալները Եվրոպա շարունակում են նվազել։ Ֆրանսիայի իշխանությունները այսօր տեղեկացրել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայից եկող խողովակաշարով երկիր ոչ մի խորանարդ մետր գազ մուտք չի գործել։

Իտալիայի և Սլովակիայի էներգետիկ ընկերությունները հայտարարել են, որ ռուսական գազի մատակարարումները այսօր կազմել են նախապես համաձայնեցված ծավալները կեսը։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ մատակարարումների անկման պատճառը «Հյուսիսային հոսք» գազատարի կոմրպեսորային կայաններից մեկում ծագած տեխնիկական խնդիրներն են։

Ընկերության ղեկավարների խոսքով` Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով «Գազպրոմը» չի կարողանում փոխել Siemens ընկերության արտադրության տուրբիններից մեկը։ Պաշտոնական Բեռլինը այս պնդումները անհիմն է անվանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG