Մատչելիության հղումներ

Coca-Cola HBC-ը հայտարարում է Ռուսաստանում արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու մասին


Coca-Cola Hellenic Bottling Company (HBC) ընկերությունը՝ Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքի դիստրիբյուտորը, հայտարարել է, որ դադարեցնում է արտադրությունն ու վաճառքը երկրում։

Ըստ Reuters լրատվական գործակալության՝ դա տեղի կունենա, երբ Ռուսաստանում սպառվեն ընկերության ապրանքի առկա պաշարները։

Դիստրիբյուտորի վկայությամբ՝ այս պահին պաշարներն արդեն ավարտվում են։

Ընկերության կայքում նշվում է, որ Coca-Cola HBC-ն 10 գործարան է շահագործում Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ ձեռնարկություններ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում և Կրասնոյարսկում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ցուգ քաղաքում։

Coca-Cola HBC-ն Ռուսաստանում ոչ միայն շշալցնում և վաճառում է Coca-Cola ըմպելիքը, այլև արտադրում է ապրանքներ Sprite, Fanta և այլ անվանումներով:

Coca-Cola ընկերությունը դեռ մարտին հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG