Մատչելիության հղումներ

4-5 բալլանոց երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք


Այսօր, տեղական ժամանակով ժամը 05:09-ին Վրաստան-Հայաստան սահմանին՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3,6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալլ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 3-4 բալլ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Վերջին ամիսներին այս էպիկենտրոնային գոտում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր, ավերածություններ և տուժածներ չկան։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG