Մատչելիության հղումներ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ բրիտանական սանկցիոն ցուցակում


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պատրիարք Կիրիլը, արխիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պատրիարք Կիրիլը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սանկցիոն ցուցակում են ընդգրկել ռուս ուղղափառների առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին (Վլադիմիր Գունդյաև):

Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք և ակտիվների սառեցում:

Ըստ Լոնդոնի, նման որոշում է կայացվել, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Պատրիարքը հրապարակավ բազմիցս հանդես է եկել Կրեմլի քաղաքականությունը սատարող հայտարարություններով:

Պատրիարքը պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր եկեղեցում մատուցել է պատարագ, որի ավարտին իր ուղերձում պնդել է, թե «Ուկրաինայում մետաֆիզիկական պայքար է ընթանում»:

Նա պնդել է, թե Ուկրաինայի իշխանությունները «խրախուսում են եկեղեցական պառակտումը»:

Բացի այդ, Պատրիարքը հավաստիացրել է, թե «Ռուսաստանն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG