Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հունիսի 15-17-ը կայցելի Ռուսաստան


ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատրյանը հունիսի 15-17-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան: Հայաստանի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են Խաչատրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG