Մատչելիության հղումներ

Պեսկով. «ԱՄՆ-ը կամ Եվրոպան ոչ մի տեղ չեն անհետանա, ուստի մենք պարտադրված ենք հաղորդակցվել»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկովը, արխիվ

Կրեմլը համոզված է, որ չնայած ներկայիս ծանր ճգնաժամին՝ Միացյալ Նահանգների հետ հաղորդակցության խողովակները պետք է պահպանել, քանի որ դրանք կենսական նշանակություն ունեն: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կարող են ապագայում լինել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հույսեր, բայց դա կլինի միանգամայն նոր հաղորդակցություն: Հաղորդակցությունն անչափ կարևոր է, Միացյալ Նահանգները ոչ մի տեղ չի անհետանա, Եվրոպան չի անհետանա, ուստի, մենք պարտադրված ենք ինչ-որ եղանակով հաղորդակցություն պահպանել», - ասել է Կրեմլի խոսնակը:

Նրա փոխանցմամբ, ապագայում հարաբերությունները և հաղորդակցությունը պետք է հիմնվեն բացառապես փոխադարձ հարգանքի, անվտանգության անբաժանելիության, փոխադարձ մտահոգությունների ըմբռնման և փոխադարձ շահի վրա:

Այսօր Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում ամենածանր ճգնաժամն է «սառը պատերազմի» ավարտից ի վեր:

Միացյալ Նահանգները և դաշնակիցները խիստ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին զինված հարձակում գործած Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG