Միացյալ Նահանգների Պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը հավանություն է տվել 6 տարին լրացած երեխաների համար COVID-19 հիվանդության դեմ Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութին:
Միացյալ Նահանգներում 18 տարին լրացած մոտ 77 միլիոն բնակիչներ Moderna-ի պատվաստանյութի առնվազն երկու դեղաչափ են ստացել:
Այսպիսով, վերջնական հավանության դեպքում ընկերությունը կառաջարկի արտադրանքը նաև երկրի պստիկ բնակիչներին, սակայն, ըստ փորձագետների, պահանջարկը շատ մեծ չի լինի, քանի որ Pfizer/BioNTech ընկերությունը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին է ստացել 5-ից 11 տարեկաններին իր վակցինան տալու իրտավունքը:
Միացյալ Նահանգներում 12-ից 17 տարեկան բնակիչների մոտ 60 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել, իսկ 5-ից 11 տարեկանների շրջանում՝ 30 տոկոսը:
Փորձագետները հիմա քննարկում են նույնիսկ 6 ամիսը լրացաց փոքրերին Moderna-ի կամ Pfizer-ի պատվաստանյութեր տրամադրելու հնարավորությունը: