Մատչելիության հղումներ

«Անտերության ա մատնված, մինչև հիմա էլ պոստերը էդ ձև ա». դիպուկահարի կրակոցի հետևանքով մահացած զինվորի հայր


Վարդանյանների ընտանիքում երկու ամսից խնջույք պետք է լիներ. պատերազմ անցած որդին պիտի վերադառնար բանակից. արդեն հյուրերի ցուցակ էր կազմել։ Բայց այսօր նրանց տուն միայն ցավակցելու են գալիս։ Մի քանի շաբաթ առաջ հրաժշետ տվեցին շարքային զինծառայող Դավիթին։

Մասյիսի 28-ի ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից էր վիրավորել ոտքի աճուկային շրջանում։ Ծառայակիցները երկու ժամ տանջվելով, քարքարոտ ժայռերը հաղթահարելով նրան իջեցրել են դիրքից, սակայն հաջորդ օրը Դավիթը մահացել է Կապանի բժշկական կենտրոնում։

Հորը՝ Վահանին բժիշկների ասել են՝ Դավիթին արդեն արնաքամ է հասել հիվանդանոց. - «Պատգարակ չեն ունեցել, էրեխուն իջացրել են քնապարկով։ Վիրավորումից հետո մոտ էրկու ժամ անցել ա, մինչև հասցրել են հիվանդանոց»,

Պաշտոնյաներից ոչ մեկ Վարդանյանների ընտանիքին մինչև օրս չի այցելել, բացատրություն չի տվել, թե ինչու են զինվորները հայտնվել են անօգնական իրավիճակում, ինչո՞ւ առաջին օգնությունը հասանելի չի եղել...

Հարցերը շատ են, պատասխանը՝ մահվան վկայականն ու հետմահու մեդալը։ Սգավոր ընտանիքում արդարություն այլևս չեն փնտրում. դառնացած են, ասում են՝ զինվորները անտերության մատնված են եղել. - «Վրանը խփած ա դատարկ հողի վրա, կողքերը ոչ մի պարկերով հող կամ մի քիչ բլինդաժ փորվեր, ոչ մի բան չի արվել։ Անտերության ա մատնված, մինչև հիմա էլ պոստերը էդ ձև ա։ Թշնամու վրանից մեր հայկական վրանը մոտ 30-40 մետր հեռավորության վրա է»։

44-օրյա պատերազմի մասնակից Դավիթը ադրբեջանական շրջափակումից հրաշքով էր փրկվել։ Պատերազմի օրերին ու հետո է 3 ամիս որդուց լուր սպասող հայը հեկեկում էր՝ երկրորդ անգամ է ապրում տղայի մահը. - «Պոստերում բամբակ ու բինտ չեն ունեցել, ապտեչկա չեն ունեցել...»

Քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանության հոդվածով: Սակայն իրավապշատպաները հարց են բարձրացնում՝ իսկ ո՞վ պետք է հետաքննի, թե ինչպիսի պայմաններում է սպանվել զինծառայողը. որքանով պատշաճ է կահավորված եղել դիրքը, վիրավորվելուց հետո արդյո՞ք անհրաժեշտ շտապ բուժօգնություն է ստացել, թե՞ ոչ:

«Հակառակորդը միշտ է կրակելու։ Բայց արդյո՞ք պետությունը ապահովում է այդ զինծառայողների կյանքի իրավունքը», - հարց է բարձրացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զինվորական գործերով զբաղվող իրավապաշտպան Արմիեն Սադիկյանը 14 տարի արդեն այս խնդրի մասին է ահազանգում։

Դավիթի ծնողները թեև չեն դիմել օգնության, մասնագետն այս դեպքով ևս լրջագույն խնդիրներ է տեսնում. - «Այս խնդրի որպես բաղադրիչ, ուսումնասիրության առարկա պետք է նաև դառնա պետության կողմից իր պարտականության պատշաճ կատարումը, և իհարկե՝ արդյո՞ք մատչելի է եղել այդ վիճակը կանխելը կամ առաջին օգնության համար անհրաժեշտ իրերը մատչելի են եղել, թե ոչ։ Հարցերի լայն շրջանակ է, որ պետք է քննության առարկա դառնա։ Առողջական վիճակի պատճառով մահվան դեպքը ընդամենը ածանցյալ է անվտանգային մյուս հարցերի»։

Քննչական կոմիտեից չեն հերքում՝ բարդ տեղանք է եղել, զինվորին դժվարությամբ են հասցրել հիվանդանոց։ Կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե անհրաժեշտ դեղորայքից կամ առաջին օգնության պարագաներից ինչ է եղել այդ պահին զինվորների վրանում։

Նրա փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել և միայն դրանից հետո պարզ կլինի, թե արդյոք ևս մեկ քրեական գործ կհարուցվի Դավիթի մահվան դեպքով. - «Պետությունը պատշաճ կատարել-չկատարելու էստեղ խնդիրը չէ։ Դեպքը տեղի է ունեցել մի դիրքում, որը անանցանելի է մեքենաների համար, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես տասն անց քառասունի սահմաններում, իսկ զինվորը հիվանդանոց է հասցվել ժամը մեկն անց տասնհինգ-քսանի սահմաններում։ Քննիչը տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքից հետո նոր պարզ կլինի, թե արդյոք կհարուցվի քրեական գործ պաշտոնատար անձի կողմից թերացման դեպքով»։

Վիճակագրական տվալներով, միայն այս տարվա 6 ամիսների ըթնացքում բանակում մահերի12 տոկոսը առողջության հետևանքով է։

Իրավապաշտապանները վստահեցնում են՝ ՊՆ-ին ներկայացվում են այս թվերը եռամսյակը մեկ։ Վիճակագրությունը այդուհանդերձ չի բարելավվում։ Վերջին 10 տարիների մասնագիտական հետազոտությունների տվյալներով, ամեն տարի բանակում արձագրված չորս մահվան դեպքերից մեկը լինում է առողջական խնդիրների պատճառով։

XS
SM
MD
LG