Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կատար


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն:

Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:

Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի բարձրագույն ղեկավարության հետ:

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG