Մատչելիության հղումներ

Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ


Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը», - նշում է ԱԳ նախարարությունը շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ արած հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ1992 թ․ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Շահումյանի շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG