Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այլևս ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության անդամ չէ


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նախօրեին ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունից:

Այդ առաջարկով կառավարությանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Մինչդեռ, կազմակերպությունը դեռ ապրիլին ինքն է վճիռ կայացրել Ռուսաստանի անդամությունը չեղարկելու մասին:

Դրանից հետո Մոսկվան հայտարարել է, թե այդ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունում գերիշխող դիրքեր գրաված Եվրամիության երկրները քաղաքականացնում են իրենց գործունեությունը և Ռուսաստանի նկատմամբ խտրական որոշումներ են ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG