Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 551 միլիարդ 400 միլիոն ռուբլի է ավելացրել երկրի պահուստային ֆոնդին


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Ռուսաստանը 551 միլիարդ 400 միլիոն ռուբլի է ավելացրել կառավարության պահուստային ֆոնդին, որը պետք է մեղմի արտաքին սահմանափակումների ազդեցությունը տնտեսության վրա: Դա հավասար է մոտ 9.5 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Մոսկվան հայտնել է, որ այդ գումարի նպատակն է կայունացնել պատժամիջոցների ենթարկվող տնտեսությունը:

Միջոցների աղբյուրը 2022 թվականին նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտն է: Ռուսաստանի կառավարությունը հայտնել է, որ ռուսական ռուբլով էներգակիրների վաճառքն իրականացվում է առանց խոչընդոտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG