Մատչելիության հղումներ

Արեստովիչ. «Ուկրաինան պատերազմում կորցրել է մոտ 10 հազար զինծառայող»


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչը, արխիվ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի օգնական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակմամբ մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 10 հազար ուկրաինացի զինծառայող: Այդպիսով, պաշտոնական Կիևն առաջին անգամ է հրապարակել տվյալներ կորուստների մասին:

Զրուցելով իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ, Արեստովիչը նշել է, որ պատերազմի սկզբնական փուլում ուկրաինական բանակն օրական կորցրել է միջինը 100 զինծառայող: Նրա պնդմամբ, ռուսների օրական միջին կորուստը 1000 մարդ էր: Հիմա, ըստ Արեստովիչի, Ռուսաստանն օրական 200-300 մարդ է կորցնում:

Ավելի վաղ նախագահ Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինացիներն օրական կորցնում են 100-ից 200 զինծառայող, և դրա պատճառը՝ ռուսական կողմի առավելությունն է հրետանու հարցում:

Ռուսաստանը վերջին անգամ կորուստների մասին հաղորդել է մարտի 25-ին, հայտնելով, որ «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում զոհվել է 1351 զինծառայող:

Արևմտյան փորձագետների կարծիքով, ռուսներն այսօրվա դրությամբ մոտ 20 հազար մարդ են կորցրել:

Անկախ աղբյուրները նշում են, որ կորուստների, վիրավորների կամ գերիների մասին Ռուսաստանի և Ուկրաինայի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG