Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Ուոլեսը, Զելենսկին և Ռեզնիկովը պայմանավորվել են «սերտ համագործակցել Ուկրաինայի տարածքը ռուսների ապօրինի գրավումից ազատելու համար»:
«Զենք, փող, սանկցիաներ, ահա այս երեք հարցերում Մեծ Բրիտանիան մշտապես առաջնորդողի դերում է», - ասել է Զելոենսկին, շնորհակալություն հայտնելով Լոնդոնին այս պատերազմում ցուցաբերվող աջակցության համար:
Երեք ղեկավարները քննարկել են զինատեսակների մատակարարման և Ուկրաինային Բրիտանիայի կողմից տրամադրվող այլ աջակցության հարցերը: