Դոնի Ռոստովի դատարանը մեքենայության մեղադրանքով հեռակա կարգով ձերբակալել է Կրասնոդարի երկրամասի դատարանի նախկին փոխնախագահ Ելենա Խախալևային:
Մեղադրող կողմի պնդմամբ, Խախալևան թաքցրել է աշխատանքային օրերին առնվազն 127 բացակայությունների դեպքեր, սակայն դրանց համար ստացել է 1 միլիոն 195 հազար ռուբլի աշխատավարձ:
Խախալևան պնդում է, թե աշխատանքի վայրում չի եղել, քանի որ մամուլում վարկաբեկիչ բնույթի հրապարակումների դեմ բողոք հայտնելու կապակցությամբ այցելել է պետական ատյաններ և խմբագրություններ:
Խախալևայի անունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել են սկանդալային նյութեր այն մասին, որ նա 2017 թվականին դստեր հարսանիքի վրա ծախսել 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար:
Ըստ մամուլի, այդ հարսանիքին մասնակցել և երգել են Ռուսաստանում անվանի կատարողներ՝ Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Բասկովը, Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան:
Թե որտեղ է հիմա գտնվում Խախալևան՝ հայտնի չէ: Անցյալ տարվա դեկտեմբերին նա մեկնել է Երևան: Ըստ ռուսական մամուլի, Խախալևան, ենթադրաբար, ունի նաև Վրաստանի քաղաքացիություն: