Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը կարող է մյուս շաբաթվա ընթացքում մեկնել Կիև


Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 8-ը փետրվարի, 2022թ.
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին, Կիև, 8-ը փետրվարի, 2022թ.

Le Parisien օրաթերթի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է մեկնել Կիև:

Ըստ պարբերականի, դա կարող է տեղի ունենալ Մակրոնի Ռումինիա կատարելիք այցից հետո: Մակրոնը ցանկանում է հանդիպել Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների հետ:

Le Parisien-ը գրում է, որ Ֆրանսիան լրջորեն քննարկում է Ռումինիայից հետո Ուկրաինա Մակրոնի այցի հնարավորությունը: Թերթը նշում է, որ Ելիսեյան պալատը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է այդ այցի հնարավորությունը:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

Վերջերս Մակրոնն ասել է, թե պատրաստ է մեկնել Կիև, «եթե այդ այցը որևէ կերպ նպաստի ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG