Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը քննադատում է Ջո Բայդենին Ամերիկաների գագաթնաժողովին որոշ լիդերների չհրավիրելու համար


Ամերիկաների 9-րդ գագաթնաժողովի պաստառը, Լոս Անջելես, 6 հունիսի, 2022թ.
Ամերիկաների 9-րդ գագաթնաժողովի պաստառը, Լոս Անջելես, 6 հունիսի, 2022թ.

Միջազգային լրատվամիջոցները քննադատել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կեցվածքն Ամերիկաների 9-րդ գագաթնաժողովի ընթացքում, քանի որ նա «ընտրողականություն է դրսևորել միջոցառման մասնակիցների հարցում և հարավամերիկյան մի շարք երկրների ղեկավարներին հրավերներ չի ուղարկել»:

Գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի օրը Լոս Անջելեսում և ավարտվում է այսօր՝ հունիսի 10-ին:

Գագաթնաժողովին ի նշան բողոքի չեն մասնակցում Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի ղեկավարները, պատվիրակները, ովքեր բոյկոտ են հայտարարել Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներին չհրավիրելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն առաջին անգամ է հյուրընկալում 1994 թվականից անցկացվող գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրների ղեկավարները:

Այս գագաթնաժողովի օրակարգում տարածաշրջանային և համաշխարհային թեմաներ են՝ տնտեսական համագործակցությունը, միգրանտների ճգնաժամը, կլիման և COVID-19 համավարակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG