Մատչելիության հղումներ

Հունիսի 12-ին Եղիսաբեթ Երկրորդը կդառնա մոլորակի ամենաերկարակյաց գործող գահակալը


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, արխիվ, Լոնդոն:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, արխիվ, Լոնդոն:

Գալիք կիրակի օրը՝ հունիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կդառնա մոլորակի ամենաերկարակյաց գործող միապետը, քանի որ կգերազանցի Թաիլանդի թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի գահակալության ռեկորդը:

Ադուլյադեդ Պումիպոնը գահ է բարձրացել 1946 թվականին, գահակալել է 70 տարի, 126 օր և մահացել է 2016 թվականին 88 տարեկանում:

1996 թվականին թագավոր Ադուլյադեդը և թագուհի Սիրիկիթը հյուրընկալել են Թաիլանդ հնգօրյա այց կատարած Եղիսաբեթ Երկրորդին և նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպին:

96-ամյա Եղիսաբեթ Երկրորդը թագուհի է հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին` հոր՝ թագավոր Ջորջ 6-րդի մահվան օրը և պաշտոնապոս թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին:

Գահակալության պատմական ռեկորդը պատկանում է Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդին, ով թագավոր է հռչակվել 1643 թվականին 4 տարեկանում, իշխել է 72 տարի և մահացել է 1715 թվականին 77 տարեկան հասակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG