Մատչելիության հղումներ

Դատախազությունը հայտնում է դատախազի կաշառառության դեպքի բացահայտման մասին


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ը «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք»։

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը», և 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդությունը«, հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Երեկ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ը և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG