Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը Պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է հետպատերազմյան հումանիտար խնդիրներին


Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդին։

Նախարարի տեղակալն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Մասնավորապես, կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Նրանք ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG