Մատչելիության հղումներ

Զորավարժությունների ֆոնին Էրդողանը խոսել է Էգեյանում Թուրքիայի իրավունքների մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հետևել է Իզմիրի մոտ անցկացվող զորավարժություններին, որի ընթացքում դեսանտային նավերը տանկերի ու զրահամեքենաների ափհանում են իրականացրել, բլրապատ տեղանքով ռմբակոծվել են նշագծված թիրախները, հետևակը գրոհի անցելու կրակային վարժանքներ է կատարել, զորավարժություններում ներգրավված են նաև մարտական ուղղաթիռներ։

Զորավարժությունների ֆոնին Էրդողանը ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հունաստանը պետք է դադարեցնի սպառազինություններ տեղադրել ռազմական կարգավիճակ չունեցող կղզիներում։

«Թուրքիան չի հրաժարվի իր իրավունքներից Էգեյան ծովում, չի հրաժարվի միջազգային համաձայնագրերով սահմանված իր իրավունքների իրականացումից, երբ խոսքը վերաբերում է կղզիների ռազմականացմանը»,- ասել է նա։

Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր Հունաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները շուրջ 5 տարվա դադարից հետո վերականգնել էին բանակցությունները Միջերկրականի հարցում և երկկողմ հարաբերությունների այլ տարաձայնությունները հարթելու նպատակով, բայց առաջընթաց գրեթե չէր գրանցվել։

Հունաստանը և Թուրքիան երկարամյա տարաձայնություններ ունեն կապված ծովային սահմանների, օդային տարածքի, միգրանտների ու Կիպրոսի խնդրի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG