Խարկովի քաղաքային իշխանությունները այսօր հայտնում են, որ չորեքշաբթի ուշ երեկոյան ռուսական ուժերի հրետակոծման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։
Արտակարգ իրավիճակների տեղական ծառայությունը հաղորդում է, որ հավանաբար հրթիռ է հարվածել հարևանությամբ սուպերմարկետին, սրճարանին ու դպրոցական գրադարանին։ Հրթիռակոծված տեղանքը այսօր մաքրվում էր փլատակներից ու բեկորներից։
Անցած ամսին, ուկրաինական բանակի ճնշման տակ ռուսական ուժերը հետ էին քաշվել Խարկովի մերձակայքից, բայց ժամանակ առ ժամանակ հրետակոծում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը։