Լոս Անջելեսում նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան անցնելու պահին մի կին բարձրախոսը ձեռքին փողոց է դուրս եկել՝ ենթադրաբար հայտնելու իր բողոքը։ Ոստիկանները անմիջապես հեռացրել են նրան և բառի բուն իմաստով պառկեցրել ասֆալտին։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ չափահաս կինը դուրս էր եկել պաշտոնական ավտոշարասյան երթուղու երկայնքով արգելված գոտի։ Գաղտնի ծառայության գործակալները նրան իսկույն հեռացրել են երթևեկելի մասից և տեղափոխել մեկուսարան։ Ավտոշարասյան ընթացքը չի խաթարվել։
Միջադեպի հետ կապված հետաքննությունը շարունակվում է, նշված է հաղորդագրությունում։
Նախագահ Ջո Բայդենը և ամերիկյան մայրցամաքի մյուս առաջնորդները Լոս Անջելեսում մասնակցում են «Ամերիկա» գագաթնաժողովին։