Մատչելիության հղումներ

Բեռլինում տեղի ունեցած զանգվածային վրաերթի մեղավորը 29-ամյա հայ է. ոստիկանություն


Բեռլինում առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դարձած զանգվածային վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է։ Այս մասին քիչ առաջ Twitter-ի իր օգտահաշվում գրել է Deutsche Welle-ի լրագրող Թոմ Սպարոուն։

Լրագրողի խոսքով` այս տեղեկությունը հաստատվել է Բեռլինի ոստիկանության կողմից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայազգի վարորդը ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո։ Տեղեկությունը հաստատում է նաև գերմանական DPA գործակալությունը։

Գերմանացի իրավապահները առայժմ չեն հստակեցնում` արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, թե ահաբեկչական հարձակում։ Միջադեպը տեղի է ունեցել այն նույն վայրում, որտեղ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին։ Այդ հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 55-ը վիրավորվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG