Առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել անցած գիշեր Իրանում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով։
Աղետը տեղի է ունեցել Թեհրանից մոտ 500 կիլոմետր հարավ գտնվող Թաբաս քաղաքի հարևանությամբ։
Իրանի պաշտոնական աղբյուրները առայժմ որևէ տեղեկություն չեն հրապարակում վթարի պատճառների մասին՝ նշելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Տեղական աղբյուրներում վթարից անմիջապես հետո ի հայտ եկած նախնական տեղեկատվության համաձայն՝ Մաշադից Յազդ ուղևորվող մարդատար գնացքը կարող էր բախվել երկաթուղագծի անմիջական հարևանությամբ կայանված էքսկավատորին։
Նահանգային իշխանությունները նշում են, որ վիրավորների մի մասը վիճակը ծայրահեղ ծանր է, և չի բացառվում, որ զոհերի թիվը գնալով աճի։