Մատչելիության հղումներ

Իսրայելը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ միակողմանիորեն գործելու իրավունք ունի


Իսրայելը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ միակողմանիորեն գործելու իրավունք ունի։ Այս մասին այսօր Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը։

«Իսրայելի մոտեցումը, որը մենք հետևողականորեն կյանքի են՝ կոչում հետևյալն է՝ մենք իրավունք ունենք Իրանի միջուկային ծրագրի դեմ անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք դրա շուրջ [միջազգային հանրության և Թեհրանի միջև] համաձայնագիր գոյություն ունի, թե ոչ։ Որևէ բան չի կարող սահմանափակել մեզ։ Մենք դա ոչ միայն ասում ենք, մենք մեր խոսքերը ապացուցում ենք նաև գործով», - հայտարարում էր Իսրայելի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG