«Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի շուրջ Ուկրաինայի հետ քննարկումներից», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի իշխանությունները Կիևի հետ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում այս երկու մարզերի պատկանելության հարցին չեն անդրադառնալու։
«Դա այդպես չէ, դա սխալ տեղեկատվություն է», - լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Պեսկովը։
Խերսոնի մարզն ամբողջությամբ և Զապորոժիեի մարզի մեծ մասը ռուսական ուժերի վերահսկողության տակ են հայտնվել պատերազմի առաջին շաբաթներին։