Մատչելիության հղումներ

Ուկրաինայում մտադիր են անգլերենին տալ գործարար հաղորդակցության լեզվի կարգավիճակ


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, արխիվ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, արխիվ

Անգլերենը կարող է Ուկրաինայում ստանալ գործարար հաղորդակցության լեզվի կարգավիճակ: Այս մասին Telegram-ում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը (Շմիհալ)։

Նրա խոսքով` «անգլերենն այժմ օգտագործվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործարար հաղորդակցության մեջ, ուստի Ուկրաինայում նրան նման կարգավիճակ շնորհելը կօգնի զարգացնել բիզնեսը, ներդրումներ ներգրավել և արագացնել Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը»:

Ուկրաինայի վարչապետն ու նախարարների կաբինետն այժմ աշխատում են համապատասխան օրենսդրական նախաձեռնության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG