Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները բողոքի ակցիա են անցկացնում Եվրամիության գրասենյակի առջև


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում Եվրամիության գրասենյակի առջև՝ պահանջելով գնահատական տալ ոստիկանական գործողություններին։

Ոստիկանության հաղորդամամբ էլ, հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ հավաքի մասնակիցները քարերով, մետաղյա ձողերով, շշերով ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումներից բժշկական կենտրոններ էին դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG