Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայում ֆրանսիացու մահվան փաստը և քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել չմեկնել Ուկրաինա:
«Մենք ցավալի լուր ենք ստացել այն մասին, որ Ուկրաինայում մահացու վիրավորում է ստացել Ֆրանսիայի քաղաքացի»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նա չի հայտնել, թե Ուկրաինայի որ շրջանում, կոնկրետ երբ և ինչ հանգամանքներում է զոհվել այդ մարդը: Զոհվածի անունն էլ չի հրապարակվել:
Միաժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններ են ընթանում:
«Այդ կապակցությամբ մենք կտրականապես խորհուրդ չենք տալիս մեկնել Ուկրաինա՝ անկախ այդ այցի նպատակներից»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: