Ռուսաստանը տիեզերք է արձակել «Պրոգրես-ՄՍ-17» տեսակի բեռնատար հրթիռ, որը պետք է միջազգային տիեզերակայան հասցնի մոտ 1.5 տոննա գիտական սարքավորումներ, վառելիք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Ռուսներն այս բեռանատար նավն անվանել են «Դոնբաս» և դրա վրա ռուսական եռագույնի կողքը պատկերել նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների դրոշները:
Նավի արձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակման ճիշտ 100-րդ օրը: Ռուսներն ասում են, թե այդ արձակումը նվիրում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդին:
Մոսկվան Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչել է այս տարվա փետրվարի 22-ին: Այն ճանաչել են նաև Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան: