Մատչելիության հղումներ

Ռուսաստանին անհանգստացնում է Գերմանիայի վերառազմականացումը


Գերմանիայի բանակի «Գեպարդ» տեսակի ՀՕՊ նշանակության զրահամեքենան, արխիվ:
Գերմանիայի բանակի «Գեպարդ» տեսակի ՀՕՊ նշանակության զրահամեքենան, արխիվ:

Ռուսաստանին մտահոգում է Գերմանիայի վերառազմականացումը: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Գերմանիայում ռազմական ծախսերին հատկացվող գումարի էական ավելացումը կհանգեցնի այդ երկրի վերառազմականացմանը և կստեղծի նոր ռիսկեր Եվրոպայի անվտանգության համար:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը համարում ենք հերթական վկայություն այն բանի, որ Բեռլինը նախընտրում է առաջ շարժվել ռեմիլիտարիզացման ճանապարհով: Ինչի՞ն դա կարող է հանգեցնել: Դե, դա արդեն հայտնի է պատմությունից»,- ասել է Զախավորան:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան ուշադրությամբ հետևելու է այդ գործընթացին: Ըստ Զախարովայի, հիմա Եվրոպայում փոխադարձ սպառնալիքները չեզոքացնելու ժամանակն է, սակայն դրա փոխարեն Գերմանիան, «անտեսելով սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները, որոշել է միլիարդավոր եվրոներ հատկացնել բանակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG