Մատչելիության հղումներ

Աֆրիկայում այս տարի կորոնավիրուսից մահացության ցուցանիշը շնորհիվ պատվաստումների կնվազի 94 տոկոսով


ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային վարչության տնօրեն Ռեբեկա Մոետին, Ժնև, արխիվ:
ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային վարչության տնօրեն Ռեբեկա Մոետին, Ժնև, արխիվ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների համոզմամբ, 2022 թվականին Աֆրիկայի մայրցամաքում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը կնվազի մոտ 94 տոկոսով:

2021-ին մահացությունը մայրցամաքում չափազանց բարձր էր: Ենթադրվում է, որ անցյալ տարի Աֆրիկայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 350 հազար հիվանդ, փաստորեն օրական մոտ 970 մարդ:

«Նոր վերլուծությունը վկայում է, որ 2022-ի տարեվերջին մահացությունը կնվազի 94 տոկոսով, բայց թեպետ դա շատ էական նվաճում է, զոհերի թիվը միևնույն է՝ անընդունելի բարձր է»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանի վարչության տնօրեն Ռեբեկա Մոետին:

Գիտնականները ենթադրում են, որ մինչև այս տարեվերջ Աֆրիկայում կորոնավիրուսից կմահանա մոտ 23 հազար հիվանդ՝ օրական 60 մարդ:

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվելու 70 դեպքից միջինը միայն մեկն է գրանցվել: 2021-ին արձանագրվել է 227.5 միլիոն ախտահարում: Այս տարի ախտահարումների թիվը, հավանաբար, կհասնի 166 միլիոնի:

Մասնագետները նվազումը բացատրում են մայրցամաքում իրրականացված կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG