Մատչելիության հղումներ

Բունդեսթագում հոտնկայս են ընդունել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակին


Ուկրաինայի և Գերմանիայի խորհրդարանների խոսնակներ Ռուսլան Ստեֆանչուկը և Բերբել Բասը, Բեռլին, 2 հունիսի, 2022թ.
Ուկրաինայի և Գերմանիայի խորհրդարանների խոսնակներ Ռուսլան Ստեֆանչուկը և Բերբել Բասը, Բեռլին, 2 հունիսի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին: Գերագույն ռադայի ղեկավարը երեք օրով է մեկնել Գերմանիա: Շոլցի հետ հանդիպումից հետո Ստեֆանչուկին հոտնկայս ընդունել են Բունդեսթագում:

«Սիրելի Ռուսլան, սա քո առաջին այցն է քո երկրի վրա Ռուսաստանի ագրեսիվ հարձակումից հետո, ճիշտ հարյուր օր առաջ է սկսվել այս պատերազմը: Երանի մենք քեզ և քո ղեկավարած պատվիրակությանն ընդունեինք այլ իրավիճակում, այս ծափողջույնները վկայում են, որ Գերմանիայի Բունսդեսթագը միանշանակ Ուկրաինայի հետ է», - ասել է Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Բերբել Բասը:

Նախօրեին Ստեֆանչուկն ասել է, որ Ուկրաինայի հստակ նպատակն է լիիրավ անդամի կարգավիճակով միանալ Եվրոպական միությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG